Նախագծի պատմության մասին
Ուրարտական մոնումենտալ կերպարվեստի պահպանված հատվածների վերականգնման նախագծի գաղափարը առաջ եկավ դեռևս
2017թ:Վերականգնողական նախաքննական աշխատանքների ժամանակ պարզվեց, որ հնագույն որմնանկարների հատվածները վթարային վիճակում են և անհապաղ վերականգնման կարիք ունեն: Պուշկինի անվան Կերպարվեստի Պետ. Թանգարանը դիմեց Վերականգնման( ռեստավրացիա) Պետ. Գիտա-հետազոտական ինստիտուտի մոնումենտալ կերպարվեստի բաժին՝ հետազոտական և վերականգնողական աշխատանքների մասնագետներ հրավիրելու նպատակով: Թանգարանի խնդրանքին արձագանքեց նաև մեկենաս Վլադիմիր Էդուարդովիչ Քարտաշյանը, որը ցանկություն հայտնեց ուրարտական հավաքածուի վերականգնման նախագծի իրականացման համար դրամ հատկացնել: 2017 թ. մայիսի 29 -ին նրա հետ կնքվեց պայմանագիր, և արդեն2019թ. հունիսին առաջին ինը հատվածները «վերադարձան» վերականգնումից:
Կարդալ ընդարձակ տարբերակըՆախագծի պատմության մասին
Ուրարտական մոնումենտալ կերպարվեստի պահպանված հատվածների վերականգնման նախագծի գաղափարը առաջ եկավ դեռևս2017թ.:Վերականգնողական նախաքննական աշխատանքների ժամանակ թանգարանի աշխատակից Անաստասիա Ալեքսանդրովնա Յասենովսկայան նկատեց, որ հնագույն որմնանկարների հատվածները վթարային վիճակում են և անհապաղ վերականգնման կարիք ունեն: Պուշկինի անվան Կերպարվեստի Պետ. Թանգարանը դիմեց Վերականգնման( ռեստավրացիա) Պետ. Գիտա-հետազոտական ինստիտուտի մոնումենտալ կերպարվեստի բաժին՝ հետազոտական և վերականգնողական աշխատանքների մասնագետներ հրավիրելու նպատակով: Միանգամայն պարզ էր, որ աշխատանքները պետք է կատարի բարձրակարգ արհեստավարժ հնագիտական կերպարվեստի մասնագետ: Որոշվեց աշխատանքի մեջ ընդգրկել Գալինա Էդուարդովնա Վերեսոցկայային, որ հնագիտական կերպարվեստի պահպանման և կասեցման բնագավառում մեծ փորձ ուներ:Թանգարանի խնդրանքին արձագանքեց նաև մեկենաս Վլադիմիր Էդուարդովիչ Քարտաշյանը, որը ցանկություն հայտնեց ուրարտական հավաքածուի վերականգնման նախագծի իրականացման համար դրամ հատկացնել:2017 թ. մայիսի29-ին նրա հետ կնքվեց պայմանագիր:
Թանգարանի հավաքածուից գինու կարասի ծավալային վերականգնման աշխատանքները հնարավորություն տվեցին հաշվարկելու ուրարտական հայտնի ամենամեծ անոթներից մեկի ճշգրիտ ծավալը, ինչի համար գնվեց ստերեո-խոշորացույց, որն օգտագործվեց նաև որմնապատկերների մոնումենտալ կերպարվեստի պահպանված հատվածների վերականգնման համար:2017 թ. հոկտեմբերից մինչև 2018 թ. փետրվար ինստիտուտի քիմիկա-տեխնոլոգիական լաբորատորիան ուսումնասիրեց ներկանյութերը, սվաղը և նկարների առանձին
հատվածներ իրար կապող շաղախը՝ վերականգնողական աշխատանքների մեթոդիկան մշակելու համար: 2018 թ. ապրիլին, երբ նախնական բոլոր աշխատանքներն ավարտված էին,Գալինա Վերեսոցկայան սկսեց վերականգնման աշխատանքները: 2019թ.հունիսին ավարտվեց որմնանկարների վերականգնման առաջին էտապը: Ինը հատվածներ «վերադարձան» վերականգնումից :
